Իսրայելի ավիահարվածի հետևանքով՝ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյա է զոհվել
Համաշխարհային Մամուլ
Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ավիահարվածի հետևանքով՝ սպանվել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդել-Լատիֆ ալ-Քանուան: Այս մասին մարտի 27-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Al-Aqsa հեռուստաալիքին, որը ղեկավարում է պաղեստինյան խմբավորումը։
«Ալ-Քանուան սպանվել է, երբ Ջաբալիայում հարձակվել են նրա վրանի վրա: Նույն հարձակման հետևանքով՝ մի քանի մարդ վիրավորվել է»,- պարզաբանել են լրագրողները։
Առնվազն վեց մարդ զոհվել է նաև Գազա քաղաքում առանձին հարձակումների հետևանքով, և մեկը՝ հարավային Գազայի Խան Յունիսում։
