Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ
Արտաքին Քաղաքական
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովում Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը:
Նա նշել է, որ ծանոթացել է օրենքի տեքստին, հավելել՝ դա Հայաստանի ներքին գործն է:
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն նման օրակարգեր ունեն: Այդ պատճառով, իհարկե, Հայաստանը պետք է կողմնորոշվի և ընտրություն կատարի, քանի որ երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, դա միանգամայն ակնհայտ է», - հայտարարել է Օվերչուկը։
