Հարավկորեական տանկերը պայթել է և ջրասույզ եղել
Աշխարհ
Այսօր` հունվարի 15-ին, հարավկորեական տանկեր է ջրասույզ եղել` նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, պատահարի արդյունքում 3 մարդ է մահացել:
Պայթյունը տեղի է ունեցել դեռևս չպարզված հանգամանքներում, սակայն Հարավային Կորեայի իշխանություններն անհավանական են համարում այն վարկածը, որ պայթյունի պատճառը Հյուսիսային Կորեայի հարձակումն է եղել: Պայթյունի պահին նավը 32 կմ հեռավորության վրա է եղել հարավկորեական Ինչխոն քաղաքից, այսինքն` բավականին հեռու է եղել Հյուսիսային Կորեայի հետ ունեցած ծովային սահմանից:
Նավի վրա ընդհանուր առմամբ եղել է 16 մարդ: Բացի մահացած 3 նավաստիներից ևս 8 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 5-ին հաջողվել է փրկել, ինչպես հայտնում է «Reuters»-ը:
Այս պահին տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ կորած նավաստիներին գտնելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ