Լավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին
Ռուսաստան
ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պահպանումը մարդկության խաղաղ զարգացման գրավականն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում Է Gazeta-ն։
«Այսօր բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման պայմաններում ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված նպատակների եւ սկզբունքների պահպանումը՝ իրենց ամբողջականությամբ եւ փոխկապակցվածությամբ, մարդկության խաղաղ զարգացման գրավականն է», - նշել Է Լավրովը Միջազգային գիտադիվանագիտական կոնգրեսի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում:
