Ռուսական էլիտար բնակավայրում մահացած նորածին են գտել
Ռուսաստան
Եկատերինբուրգի մերձակայքում գտնվող Սիսերտսկի շրջանի «Նիկոլին կլյուչ» էլիտար քոթեջային բնակավայրում մահացած երեխա են գտել: Այս մասին հայտնի է դարձել տարածաշրջանային E1 պորտալին։
Ռուսական պարբերականի տեղեկություններով՝ երեխայի մայրը հյուրընկալվել է վերջինիս հոր մոտ, ով ապրում էր մեկ այլ կնոջ հետ։ Նրանք տղային պառկեցրել են քնելու։ Որոշ ժամանակ անց ծնողները որոշել են արթնացնել նրան, բայց ոչինչ չի ստացվել։
«Անուշադրության է մատնվել, կամ հանգամանքների բերումով է դեպքը պատահել։ Այժմ Քննչական Կոմիտեի քննիչներն ու ՃՈ ոստիկանները պարզում են կատարվածը», - հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուր:
Ընտանիքին ծանոթ անձինք նշել են, որ զույգի մոտ կոնֆլիկտներ չեն նկատվել։
