Իլհամ Ալիևը կնոջ` Մեհրիբան Ալիևայի հետ մեկնել է օկուպացված Արցախ
Արցախ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ` Մեհրիբան Ալիևայի հետ մեկնել է օկուպացված Արցախ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք, մասնավորապես, մասնակցել են Ակնայի շրջանի գյուղերից մեկի բացմանը։
Ադրբեջանի նախագահն ու կինը ծանոթացել են այստեղ կատարված աշխատանքներին, բացել տեղական գործադիր կառույցների համար կառուցված բազմաֆունկցիոնալ վարչական շենքը, մանկապարտեզի և դպրոցի շենքերը, հանդիպել նոր տներ տեղափոխված բնակիչների հետ և նրանց նվիրել բնակարանների բանալիներ։
