Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին Սաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբ Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորում Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից 

Ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը և առաջ շարժվել տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ. Միրզոյան

Արտաքին Քաղաքական

Երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանում մամուլի համար արած հայտարարության ժամանակ:

«Հարգարժա՛ն պարոն նախարար,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ցուցաբերված ջերմ ու բարեկամական ընդունելության համար:

Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Երևան նախորդ տարի, որի ժամանակ կայացած քննարկումների արդյունքում հաջողվեց էականորեն ընդլայնել մեր երկկողմ օրակարգի, փոխգործակցության բովանդակությունը։

Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն, թեև քանիցս առիթ ունեցել եմ այցելելու ձեր երկիր այլ կարգավիճակով և ձևաչափերում: Վստահ եմ, որ այս այցը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու մեր երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության հիմնական ուղղություններով առաջխաղացմանը և քննարկելու նախորդ տարի Երևանի ու Աստանայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։ Նախորդ տարին, հիրավի, առանձնակի դինամիկ էր. շուրջ քսան տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցած երկու երկրների նախագահների փոխայցելությունները։ Ակնկալում ենք, որ ընթացիկ տարին նույնպես հագեցած կլինի երկկողմ փոխայցելություններով և համատեղ նախաձեռնություններով, որոնց ևս այսօր առիթ ունեցանք անդրադառնալու։

Այսօրվա մեր քննարկումներում, բնականաբար, անդրադարձել ենք երկկողմ համագործակցության առևտրատնտեսական բաղադրիչին։ Մենք միակարծիք ենք, որ երկկողմ առևտրաշրջանառության ներուժը զգալիորեն գերազանցում է ներկայիս ցուցանիշները։ Այս համատեքստում պայմանավորվել ենք կրկնապատկել ջանքերը մեր երկու երկրների կառավարությունների միջև 2024-25 թթ. առևտրատնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզի» կյանքի կոչման, ինչպես նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ուղղությամբ։ Միաժամանակ կարևորել ենք գործարար կապերի խթանումը՝ նախորդ տարի կազմակերպված հայ-ղազախական առաջին բիզնես ֆորումի և առաքելությունների օրինակով։

Իհարկե, անվիճարկելի է տնտեսական զարգացման և տարանցիկ ներուժի առավելագույն իրացման միջև առկա փոխկապակցվածությունը։ Այս համատեքստում նախարար Նուրտլեուի հետ ընդգծել ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերի համադրման պահանջվածությունն ու երկու երկրների կողմից դրան տրվող կարևորությունը։ Իհարկե, մենք մեծապես արժևորում ենք ղազախստանյան կողմից, այդ թվում՝ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով արտահայտված միանշանակ աջակցությունը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այսօր խոսեցինք նաև տարածաշրջանի և դրանից անդին մյուս երկրների դրական արձագանքների ու նախագծի կյանքի կոչման մասին:

Ղազախստանցի գործընկերոջս հետ անդրադարձ ենք կատարել նաև երկկողմ փոխգործակցության այլ ուղղությունների, այդ թվում՝ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարար կրթության ոլորտներում, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցությանը։ Թերևս այս բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ճանապարհին կարևորել ենք նաև ուղիղ չվերթների շարունակական իրականացումը։

Նշածս բոլոր ոլորտներում նախաձեռնությունների արդյունավետ կյանքի կոչումը ոչ միայն միտված են երկու երկրների փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության խորացմանը, այլ նաև մարդկանց միջև շփումներին՝ երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և ձևավորված բարեկամության շրջանակներում։ Ուստի, պատահական չէ մեր կողմից ցուցաբերվող ուշադրությունն այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են մշակույթի օրերի անցկացումը. Ղազախստանում Հայաստանի օրերն անցկացվել են նախորդ տարվա հոկտեմբերին, իսկ շատ շուտով՝ ապրիլին, ակնկալում ենք Հայաստանում Ղազախստանի օրերի անցկացումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Նախարար Նուրտլեուի հետ մտքեր ենք փոխանակել նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ ընդհանուր ընկալումներն ու փոխադարձ վստահությունը նպաստում են ապագայում ևս փոխշահավետ և կառուցողական երկխոսության ծավալմանը:

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումներին անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Պարոն նախարարին ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն, այդ թվում՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու փաստի, դրա ստորագրման ՀՀ առաջարկի, ինչպես նաև համապարփակ, կայուն խաղաղության հասնելու ՀՀ մյուս առաջարկների մասով:

Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի իրականացում՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում՝ առաջնորդվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու իրավազորության անվերապահ հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Ակնհայտորեն, համապարփակ կարգավորման համար կարևոր է նաև մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը։

Նախարար Նուրտլեուն, իհարկե, մինչ այս էլ հանգամանալից տեղյակ էր ՀՀ տեսլականին, կառուցողական մոտեցումներին՝ հաշվի առնելով այն, որ նա գործընթացից անմասն չի մնացել, նախորդ տարի Ալմաթիում հյուրընկալել է իմ և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այսօր շեշտել եմ, որ երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։

Պարո՛ն նախարար,

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ մեր միանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև շահագրգռվածությունը տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացիայի մեջ էլ ավելի են ընդլայնում մեր համագործակցության հորիզոնը:

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել և ամրապնդել ռազմավարական ուղղվածություն ունեցող մեր երկկողմ հարաբերությունները:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի, ջերմ ընդունելության և այսօրվա անկեղծ, արդյունավետ քննարկումների համար: Մեր այս փոխայցելություններն ու ակտիվ շփումները առավել ամուր ինստիտուցիոնալ հիմքի վրա են դնում մեր գործընկերությունը, ուստի սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան Ձեզ հարմար ժամկետներում»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը
Ամենադիտված