Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ)
Լուսանկարներ
Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի, հայտնում է Yohnap-ը՝ հղում անելով կառավարությանը։
Աղետների մեղմացման և անվտանգության կենտրոնական շտաբը հայտնել է, որ հինգշաբթի առավոտվա դրությամբ Գյոնսանբուկ-դո և Գյոնսանգնամ-դո նահանգներում անտառային հրդեհների հետևանքով` զոհվել է 26 մարդ, 8-ը՝ ծանր, իսկ 22-ը թեթև վնասվածքներ է ստացել։
Եվս 37 185 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։
Հինգշաբթի առավոտվա դրությամբ՝ երկրի երկու գավառներում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 10 միջին և խոշոր անտառային հրդեհ, այրվել է ավելի քան 36 000 հեկտար անտառային հող։ Հաղորդվում է, որ նախագահի պաշտոնակատար Հան Դեոկ Սուն ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Կո Կի Դոնգին հանձնարարել է մեկնել Գյոնսանբուկ-Դո նահանգ և անձամբ վերահսկել անտառային հրդեհներից տուժածների օգնության աշխատանքները։






