Եգիպտոսում զբոսաշրջային սուզանավ է խորտակվել. 6 մարդ է զոհվել, կան անհետ կորածներ
Լուսանկարներ
Եգիպտոսում՝ Կարմիր ծովում, խորտակվել է զբոսաշրջային սուզանավ, որում եղել է 44 զբոսաշրջիկ տարբեր երկրներից։ Զոհվել է 6, վիրավորվել 9 մարդ, կան նաև անհետ կորածներ։ Զոհվածներից առնվազն 4-ը ռուս է։
Եգիպտական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Սինբադ» սուզանավը վթարի է ենթարկվել Հուրգադայի ափերից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի նավահանգստից այն մեկնել է ստորջրյա էքսկուրսիայի՝ զբոսաշրջիկներին ցույց տալու կորալային խութը՝ տարածաշրջանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։
Սուզանավում եղել է 44 զբոսաշրջիկ։ Մարդկանց մեծ մասը փրկվել է և տեղափոխվել Հուրգադայի հիվանդանոցներ և հյուրանոցներ։
Al Masry Al Youm-ի տվյալներով՝ 29 ուղևոր փրկվել է։ Հայտնի է, որ նավը խորտակվել է ծովափնյա «հայտնի» հյուրանոցներից մեկի զբոսանավային նավահանգստի տարածքում։






