ՌԴ-ն պատրաստ է սպառնալիքների. Զախարովան` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին
ԱՄՆ
«Մոսկվան և Վաշինգտոնը պետք է աշխատեն հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, առաջին հերթին՝ լուծելու երկու երկրների քաղաքացիներին հուզող հարցերը»-, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Առաջինների շարժում» երեխաների և երիտասարդների ռուսական շարժման 4-րդ համագումարի շրջանակում անցկացված «Ռուսաստանը համաշխարհային տեղեկատվական դաշտում» բաց դասախոսության ժամանակ:
«Մենք պատրաստ ենք սպառնալիքների: Այո, մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ կարող են անել նրանք (Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ հյուպատոսությունները), բայց մենք ելնում ենք նրանից, որ առաջին հերթին պետք է զբաղվենք հարաբերությունների վերականգնմամբ և վերականգնել կորցրածը՝ ԱՄՆ նախկին վարչակազմի բացարձակ ապակառուցողական դիրքորոշման պատճառով»,- ասել է դիվանագետը։
