STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան
Գիտություն և Մշակույթ
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։
Ինչո՞ւ է սա կարևոր՝
Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։ Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»
Սակագները՝ այստեղ։
