Պուտին-Թրամփ նոր հեռախոսազրույց տեղի կունենա՞
ԱՄՆ
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի շփումներ դեռևս չեն նախատեսվում՝ կապված Էր-Ռիյադում փորձագիտական խմբերի խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դեռ ոչ, բարձր մակարդակով զրույց դեռևս չի նախատեսվում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսում են արդյոք ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մոտ ապագայում քննարկել Էր-Ռիյադում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
