Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր արտաքին կառավարում ներդնել
Համաշխարհային Մամուլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Արխանգելսկ ատոմային սուզանավի անձնակազմի հետ զրույցի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
Ըստ նրա՝ նման ձևաչափը հնարավորություն կտա անցկացնել ընտրություններ և ձևավորել կենսունակ կառավարություն, որը վայելում է բնակչության վստահությունը։ «Այս դեպքում Մոսկվան կարող է սկսել բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ և ստորագրել համապատասխան համաձայնագրեր, որոնք կճանաչվեն միջազգային հանրության կողմից»,-ասել է Պուտինը։
«Նման պրակտիկա կա, և, սկզբունքորեն, իհարկե, հնարավոր կլինի ՄԱԿ-ի հովանու ներքո, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և, իհարկե, մեր գործընկերների ու ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը»,- ասել է Պուտինը։
