Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է 

Փաշինյանն էլ չի ձգում ո՛չ քաղաքականապես, ո՛չ ֆիզիկապես․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Նիկոլ Փաշինյանն էլ չի ձգում՝ ո՛չ քաղաքականապես, ո՛չ ֆիզիկապես։ Նա դա չի էլ թաքցնում, խորհրդարանի ամբիոնից ասում է, որ նյարդերը տեղի են տալիս, գլուխը ցավում է․․․ Ո՞ւմ գլուխը չէր ցավի, եթե գտնվեր նրա վիճակում՝ հեղինակազրկված, պարտված, ձախողված ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ արտաքին աշխարհում։

Փաշինյանը տապալումների մաստեր կլաս է ցույց տալիս։ Նա ձախողել է իր գլխավոր խաղաքարտը` խաղաղությունը, որով վերարտադրվել էր հայ ժողովրդի համար աղետալի հետեւանքներով պատերազմում պարտվելուց հետո։ Խաղաղությունը չի գալիս, Ալիեւը թքած ունի այդ թղթի վրա, նա կրակում է սահմանին։ ՔՊ-ն ու անձամբ Փաշինյանը քաղաքական ճգնաժամ են ապրում, նրանց վարկանիշը երկրաչափական պրոգրեսիայով նվազում է, Գյումրու ընտրություններում ձախողումը հեռու չէ, իշխանությունը, փաստացի, չի տիրապետում իրավիճակին, ու դա տեսնում են բոլորը՝ հետեւելով երկրի վարչապետի ջղաձգումներին, օրենքը խախտելու հուսահատությանը եւ անկանոն սպառնալիքներին՝ ուղղված երկրի երեք նախագահներին, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդին, որը հասկացել է, թե ինչ է կատարվում, ու ուր է տանում Փաշինյանը երկիրը։ Ինքը սկսել է հասկանալ, որ քաղաքական ու բարոյական տեսանկյունից «իզգոյ» է դարձել։ Եվ այս իրավիճակն է խորհրդարանում ղժղժոցի պատճառը։

«Ես չեմ կարող իջնել փողոցային խուժանի մակարդակին»,- «Հրապարակ»-ին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, երբ խնդրեցինք արձագանքել ԱԺ-ում Փաշինյանի գոռգոռոցներին եւ կրկին բարձրաձայնած առաջարկին, թե` եկեք բանավիճեք ինձ հետ։ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանն էլ արձագանքել էր․ «Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռեւս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը»: Երկրորդ նախագահի գրասենյակից Փաշինյանին հորդորել էին՝ օղին դեղերի հետ չխառնել, ու նշել, որ նա «բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի», որի «լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է»: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով էլ, «նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»։

ԱԺ-ում, հիշեցնենք, Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրել էր, նախկին նախագահներին սպառնացել «պատերով տալ եւ քաղաքական դիակի մնացորդները դուրս հանել», «ոտքի տակ տալ»։ Իսկ ջղաձգման հաջորդ օրն արդեն Գյումրիում գործի դրվեց ռեպրեսիվ մեքենան՝ ընդդիմադիրների նախընտրական շտաբներում ու բնակարաններում խուզարկությունների, ձերբակալությունների տեսքով։

Կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Փաշինյանի վարքագիծը բացատրում է արտաքին ու ներքին ճնշումների տակ հայտնվելու հանգամանքով․ մի կողմից Ալիեւն է նրան ճնշում՝ անընդհատ ավելացնելով պահանջները, մյուս կողմից՝ հայ ժողովուրդը։ «Այստեղ հենց «հայ»-ն եմ ուզում շեշտադրել, հայ ժողովուրդն է նրա նկատմամբ ճնշում գործադրել՝ չուզենալով հրաժարվել իր իրավունքներից, եւ նրա նյարդերը տեղի են տալիս։ Իր բարեկամ Ալիեւին նախորդիվ խոստում տված Արցախը չի բավարարում նրան, նա ավելին է պահանջում։ Սա էլ տեսնում է, որ հայ ժողովրդին այլեւս չի կարողանում մոլորեցնել, խաբել, հասկանում է, որ հաջորդիվ զիջումներն իր վրա շատ թանկ են նստելու»,- բացատրում է մեր զրուցակիցը: Ավետիսյանի խոսքով, Փաշինյանը քաջ գիտակցում է, որ ցածր է վարկանիշը, ու ընտրություններին, լինեն դրանք արտահերթ, թե հերթական, գործադրելու է նույն սխեման, որը հենց այս օրերին տեսնում ենք Գյումրիում։ «Ինքը հանդես է գալու իր ուժով` զուգահեռ, այսպես կոչված, եվրոպամետ ուժերով, ինչու «այսպես կոչված», որովհետեւ դրանք կեղծ են։ Նրանք զուգահեռ երկու թեզ են քարոզում՝ հակառուսականություն եւ դեպի Եվրոպա ճանապարհ,  այդ ուժերով նա փորձելու է վերարտադրվել՝ դաշինքով ԱԺ-ում ունենալ մեծամասնություն եւ մնալ վարչապետի պաշտոնին։ Իր ծրագիրը սա է, որը կարող է խափանել հայ ժողովուրդը՝ այն գիտակից հայը, որը հասկանում է, որ Փաշինյանը թուրքահպատակ է, այսինքն՝ կատարել եւ կատարելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր ցանկություններն այնքան ժամանակ, մինչեւ հայկական պետությունը՝ որպես ազգային պետություն, վերանա»,- ասում է կառավարման փորձագետը՝ հավելելով, որ Փաշինյանի համար ստեղծված իրավիճակը փակուղային է, նա հասկանում է, որ հայ ժողովուրդը սթափվում է, ու մոտ է իր իշխանության ավարտը։

«Նա կարծում էր, որ կարողանալու է ինչ-որ պահի բավարարել Ալիեւի պահանջները, բայց տեսնում է, որ դա այլեւս անհնար է, ու, մյուս կողմից, տեսնում է, որ հայ ժողովուրդը սթափվում է։ Մենք նրա խոսույթում նույնիսկ տեսնում ենք, որ արդեն պարբերաբար կրկնում է, որ եթե հայ ժողովուրդն ուզի, ես վաղն էլ չեմ լինի Հայաստանի վարչապետ: Այսինքն, ասում է՝ եթե հայ ժողովուրդը փողոց դուրս գա եւ ինձ պարտադրի հեռանալ, ես հեռանալու եմ։ Ես կարծում եմ, որ նա անելու է դա, եւ դա լինելու է Հայաստանից փախուստի ճանապարհով, որովհետեւ ինքը գիտի, թե ինչ հանցագործություններ է գործել հայ ժողովրդի դեմ, եւ, բնականաբար, չի ցանկանում կանգնել դատարանի առջեւ, որն իր պարագայում ուղղակի անխուսափելի է»,- եզրափակում է Հովհաննես Ավետիսյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում
Ամենադիտված