Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը
Արտաքին Քաղաքական
Մարտի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Բորյանկա Սիմիչևիչը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սիմիչևիչին նշանակման կապակցությամբ և մաղթել նրան արդյունավետ աշխատանք և ամենայն հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում:
Վահան Կոստանյանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկան պահպանելու և համագործակցության զգալի ներուժն իրացնելու կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի հետագա ընդլայնմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի հետ բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների:
