Bloomberg-ը պարզել է՝ ինչը կարող է խաթարել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի շանսերը
Վերլուծական
Ուկրաինայի հետ համագործակցության վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները սպառնում են խաթարել Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումը, գրում Է Bloomberg-ը:
ԱՄՆ-ի պահանջների համաձայն՝ նրանք ցանկանում են առաջնահերթ առաջարկի իրավունք ստանալ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, այդ թվում՝ ճանապարհների, նավահանգիստների, հանքերի, ինչպես նաեւ նավթի, գազի եւ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում բոլոր նախագծերի նկատմամբ:
Փաստաթուղթը նաև ցույց է տալիս, որ այդ նախագծերից ստացված հասույթը ուղղվելու է ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող վերակառուցման հատուկ հիմնադրամին։ Դա նշանակում է, որ Ուկրաինան պետք է փոխհատուցի ԱՄՆ-ին բոլոր ծախսերը, նախքան կկարողանա միջոցներ ստանալ հիմնադրամից։ Բացի այդ, համաձայնագրի նախագիծն արգելում Է Ուկրաինային օգտակար հանածոներ վաճառել այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի «ռազմավարական մրցակիցներն են»:
