ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի՝ էներգետիկ օբյեկտներին չհարվածելու պարտավորվածությունը «խայծ» է անվանել
Ռուսաստան
«Կիևի պարտավորությունը՝ չհարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին, ևս մեկ խայծ է»,-հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այդ հնարքն իրականացրել է Ուկրաինայի զինված ուժերի ճակատի փլուզումը կանխելու համար»,-նշել են ռազմական գերատեսչությունից։
ՊՆ-ն ընդգծել է, որ ուրբաթ օրը՝ մարտի 28-ի առավոտյան, Ուկրաինայի զինված ուժերը HIMARS բազմակի հրթիռային համակարգերի միջոցով հարված են հասցրել Սուջայի գազի հաշվառման կայանին, ինչի հետևանքով՝ հրդեհ է բռնկվել, իսկ էներգաբլոկը փաստացի ավերվել է։
