Կրեմլը բացահայտել է Պուտին-Էրդողան հեռախոսազանգի մանրամասները
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքը: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Ռուսաստանի նախագահը կիսվել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքի գնահատականներով», - նշվում է հրապարակման մեջ:
