Ռուսաստանը 2025 թվականին անօդաչուների մասին օրենք կներդնի
Ռուսաստան
Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի տեղաշարժը կարգավորելու մասին օրինագիծը կներկայացվի 2025 թվականին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի փոխնախարար Անդրեյ Նիկիտինին։
«Հենց բիզնեսի մեր գործընկերները լիովին կողմնորոշվեն տեխնոլոգիաների վերաբերյալ, քանի որ այժմ տեխնոլոգիական լուծումներ են մշակում, այն ժամանակ մենք դրանք կներկայացնենք հանրությանը։ Կարծում եմ՝ առաջին գնահատականները կլինեն այս տարի»,- պարզաբանել է Նիկիտինը։
Անօդաչու բեռնափոխադրումները Ռուսաստանում սկսվել են 2023 թվականի հունիսին։
