Թաիլանդում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի (լուսանկարներ)
Լուսանկարներ
Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ երեք մարդ է զոհվել, ևս 81-ը անհետ կորել է։ Այս մասին հայտարարել է Բանգկոկի նահանգապետ Չադչարտ Սիթիպունտը, փոխանցում է Reuters-ը։
Նահանգապետի խոսքով, այս պահին հնարավոր են հետագա ցնցումներ։ Սիթիպունտը հանգստության կոչ է արել։ «Իրավիճակը վերահսկելի է»,-նշել է քաղաքապետը։
Թայլանդական Khaosod հրատարակության տվյալներով՝ երկրաշարժի ժամանակ բոլոր զոհվածները գտնվել են Բանգ Սու թաղամասում կառուցվող Պետական աուդիտի վարչության շենքի տարածքում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)