Ալեգրովան լքում է Ռուսաստանը
Գիտություն և Մշակույթ
Ըստ ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` ռուսական էստրադայի հայազգի երգչուհի Իրինա Ալեգրովան պատրաստվում է անվերադարձ հեռանալ Ռուսաստանից: Նա այս օրերին ոչ միայն ռուսական բեմին հրաժեշտ տալու շրջագայությամբ է զբաղված, այլեւ վաճառում է Մոսկվայում գտնվող իր անշարժ գույքը:
Ալեգրովան Եվրոպա է տեղափոխվում: 60-ամյա երգչուհին որոշել է իր կյանքում կտրուկ փոփոխություններ կատարել: Նա Իտալիայում հացի գործարան է գնել եւ պատրաստվում է մշտական բնակության համար տեղափոխվել Իտալիայի Տոսկան շրջան:
Ըստ շրջանառվող լուրերի` երգչուհին գործարանը գնել է Մոսկվայում անշարժ գույքի վաճառքից ստացված գումարով: Անձամբ Ալեգրովան ոչ հերքել, ոչ էլ որեւէ կերպ մեկնաբանել է Ռուսաստանից ընդմիշտ հեռանալու մասին տեղեկատվությունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում