Կարասինը պատմել է անընդունելի առաջարկների մասին, որոնք ԱՄՆ-ն արել է ՌԴ-ին Էր Ռիադում
Ռուսաստան
Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչները Ռուսաստանին առաջարկներ են արել, որոնք անընդունելի էին ՌԴ-ի համար: Այս մասին Russia 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ռուսական պատվիրակության անդամներից մեկը՝ սենատոր Գրիգորի Կարասինը։
Նա պարզաբանել է, որ «բանակցությունների սկզբում կային ինչ-որ առաջարկներ, որոնք մեզ համար անընդունելի էին»: Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Միացյալ Նահանգների ներկայիս փորձագիտական թիմի հետ աշխատել «սկզբունքորեն հնարավոր է»:
Դրա հետ մեկտեղ Կարասինն ուշադրություն է դարձրել, որ հանդիպմանը ԱՄՆ-ն ներկայացնում էին «լուրջ մարդիկ», այդ թվում՝ Պետդեպարտամենտի, Ազգային անվտանգության խորհրդի, Պենտագոնի եւ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներ:
