Թուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով շվեդ լրագրող է ձերբակալվել
Թուրքիա
Շվեդ լրագրող Կայ Մեդինին Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկչության և երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով: Այս մասին գրում է Sabah թերթը, փոխանցում է Gazeta-ն։
Պարբերականի տվյալներով՝ լրագրողը Ստամբուլ է ժամանել քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ակցիաները լուսաբանելու համար։
Նշվում է, որ լրագրողի ձերբակալությունը կապված է Անկարայի գլխավոր դատախազության հետաքննության հետ, որն ընթանում է 2023 թվականի հունվարից։
