ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինան «կտրել» Սև ծովից
Աշխարհ
Ռուսաստանը պետք է իր վերահսկողության տակ վերցնի Օդեսան և կտրի Ուկրաինան Սև ծովից։ Dialogue Works ալիքում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի նախկին ղեկավար Լոուրենս Ուիլկերսոնը։
Վիլկերսոնը նշել է, որ եթե ինքը լիներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն, կլսեր իր ռազմական խորհրդականներին ու զորքեր կուղարկեր Օդեսա ու կվերցներ քաղաքը՝ կտրելով Ուկրաինայի ճանապարհը դեպի Սև ծով։
Մարտի 17-ին The New York Times-ը, հղում անելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մերձավոր մարդկանց, հայտնել է, որ Կիևը մտահոգված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնվել Օդեսայի նավահանգստի հսկողությունը հանձնել Ռուսաստանին՝ որպես խաղաղ համաձայնագրի մաս:
