Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի հավանականության մեկ պատճառ կա. Պետդումա
Ռուսաստան
Խաղաղապահ ուժեր Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պոտենցիալ բախման, և նման նախաձեռնություններում խելամիտ ոչինչ չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Յուրի Նեստերենկոն։
«Այս գաղափարում խելամիտ ոչինչ չկա, քանի որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պոտենցիալ բախման»,- ընդգծել է նա։
Նեստերենկոյի խոսքով՝ Ուկրաինայում խաղաղապահների վերաբերյալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունները չեն աջակցում անգամ Փարիզի և Լոնդոնի դաշնակիցները։
