Ռուսաստանը կործանիչների նոր խմբաքանակ է ստացել
Ռուսաստան
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ստացել են Սու-35Ս կործանիչների այս տարվա առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Rostec-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս կործանիչներն անցել են գործարանային փորձարկումների ամբողջական ցիկլը և ընդունվել տեխնիկական անձնակազմի կողմից։ Ռուս ռազմական օդաչուները նույնպես փորձարկել են դրանք տարբեր աշխատանքային ռեժիմներով: Կործանիչներն այժմ արդեն իրենց բազայի օդանավակայանում են։
Պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովն ասել է, որ ավիակոնստրուկտորները բարեխղճորեն կատարում են ռուսական զորքերին նոր սարքավորումներ մատակարարելու իրենց պարտավորությունները, իսկ ձեռնարկությունները ներկայումս պատրաստում են ինքնաթիռների համակարգերի նոր խմբաքանակներ, որոնք կփոխանցվեն՝ որպես 2025 թվականի պետական պաշտպանության պատվերի մաս։
Սու-35Ս-ը անցումային օղակ է հինգերորդ սերնդի ավիացիոն համակարգերին: Այն 4++ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ է։
