Ղազախստանի գործընկերների հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցությանը
Հայաստան
Արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը X-ի իր էջում գրառում է կատարել։
«Ղազախստանի գործընկերների հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության, զանգվածային լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների միջև անմիջական կապի խթանման և լրագրողների փոխայցերի կազմակերպման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել տեղեկատվական դաշտի արագ զարգացող պայմաններում լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի առկա մեխանիզմներին»,- տեղեկացրել է նա գրառման մեջ։
