Թրամփի և Պուտինի հարաբերությունները «սառել են»․ NBC
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները կտրուկ «սառել» են Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո: Եթե նախկինում նա Պուտինին անվանում էր «հանճարեղ» և «շատ խելացի», ապա այժմ զգուշացնում է, որ Ռուսաստանի առաջնորդն իր երկիրը տանում է աղետի՝ Ուկրաինայում պատերազմի ձգձգման պատճառով: Այս մասին հայտնում է NBC-ն։
Իր պաշտոնավարման առաջին օրը ԱՄՆ նախագահը կոչ Է արել Կրեմլին պայմանավորվել պատերազմի դադարեցման շուրջ՝ ընդգծելով, որ այն սպառնում է Ռուսաստանի գոյությանը: Ազգային անվտանգության փորձագետները կարծում են, որ միայն խոսքերով Թրամփը չի ստիպի Ռուսաստանին զիջումների գնալ։
«Կարծես Թրամփը սկսել է գիտակցել, որ խաղաղության գլխավոր խոչընդոտը ոչ թե Ուկրաինան է, այլ Ռուսաստանը», – նշել Է ամերիկացի պաշտոնյան անանունության պայմանով։
