ԱՄՆ-ում բացատրել են՝ ինչու է Թրամփը բարկացել Պուտինի վրա
Վերլուծական
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները, որոնք ագրեսիվ են տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ամենայն հավանականությամբ, ազդեցություն են ունենում Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների ձգձգման պատճառով: Այսպես է վերլուծաբան Գլեն Հովարդը մեկնաբանել Թրամփի բարկությունը Պուտինի վրա, գրում է The Wall Street Journa-ը:
Փորձագետի խոսքով՝ «Կրեմլի նկատմամբ Սպիտակ տան ղեկավարի անձնական վրդովմունքն աճում է, ինչի մասին վկայում է սոցցանցում նրա վերջին գրառումներից մեկը, որում հիշատակվում էր «ռուսական ագրեսիան» չինական էքսպանսիոնիզմի հետ մեկտեղ՝ որպես Գրենլանդիայում ԱՄՆ ռազմավարական շահերի արդարացում:
«Այդ արտահայտությունն անսովոր հարձակում էր Կրեմլի վրա», - իր տեսակետն է հայտնել Հովարդը:
