ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Կիրիլ Լոգվինովը մեկնաբանել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը: Նրա խոսքերը մեջբերում Է Lenta-ն։
Դիվանագետը դեմ է արտահայտվել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարին։
«Եվրոպացիները բացարձակապես խուլ են այն նախազգուշացումներին, որ Ուկրաինա այն երկրների զինվորականներ մտցնելու գաղափարը, որոնք այսօր շարունակում են Կիևին սպառազինություն մատակարարել, մեզ համար կտրականապես անընդունելի է», - նշել է նա: