Պաղեստինցի փախստականներն անցել են Լիբանան
Մերձավոր Արևելք
Հազարավոր պաղեստինցիներ Սիրիայում փախստականների ճամբարի վրա հարձակումից հետո գաղթել են Լիբանան: Այս մասին տեղեկացնում է Guardian անգլիական պարբերականը:
Լիբանան տեղափոխվածները նշում են, որ սա պատմական նշանակություն է Սիրիայի պատերազմում, որը մշտապես հովանավորել է Պաղեստինին Իսրայելի դեմ տարվող պատերազմում:
Շուրջ 1000 պաղեստինցի անցել է Լիբանանի տարածք Յարմուկ փախստականների ճամբարում գտնվող մզկիթի և դպրոցի ռմբակոծությունից հետո: Սա առաջին անգամ էր, որ մաւյրաքաղաքի մեծաթիվ զանգվածներ ենթարկվում են օդային հարձակման, որի ընթացքում մահացել է շուրջ 25 մարդ: Նոր ժամանածները նշել են, որ կառավարությունը սկսում է տապալվել:
Հիշեցնենք, որ Սիրիայում ապրում է շուրջ 500 000 պաղեստինցի փախստական, ովքեր պատմության ընթացքում առաջին անգամ ենթարկվել են վտանգի:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ