Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Մյանմայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով որոնողափրկարարական աշխատանքների վայրի տվյալները։ Ինչպես նշվում է, մինչ օրս հայտնաբերվել է 2719 դի։
Ավելի վաղ Նայպիտավում Չինաստանի դեսպան Մա Ցզյան հաստատել էր տարերային աղետի հետևանքով առնվազն երեք համաքաղաքացիների մահվան փաստը, ևս 14-ը վիրավորվել էին։
Ինչպես հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Պեկինը պատրաստ է աջակցել Մյանմայի տուժած շրջանների բնակիչներին՝ հաղթահարելու աղետի հետևանքները և արագ վերակառուցելու իրենց տները։ Չինական կողմը խոստացել է նաև 100 մլն յուան (մոտ 13,8 մլն դոլար) մարդասիրական օգնություն հատկացնել հարևան հանրապետությանը։





