Իրաքի նախագահն առողջանում է տարած կաթվածից հետո
Մերձավոր Արևելք
Իրաքի նախագահ 79-ամյա Ջալալ Թալիբանին, ով երկուշաբթի օրը հոսպիտալացվել էր ուղեղի կաթվածի պատճառով, արդեն առողջանում է. հայտնում է Reuters-ը:
Թալիբանի օրգանիզմը լավ է արձագանքել բժշկական միջամտությանը, և այժմ նրա վիճակը բարելավվում է. մեջբերում է գործակալությունը Թալիբանիին բուժող բժշկական անձնակազմի ղեկավարի խոսքերը:
Թալիբանին հոսպիտալացվել էր երկուշաբթի օրը այն բանից հետո, երբ ուշագնաց էր եղել: Իրաքի կառավարական աղբյուրները տեղեկացնում էին, որ նախագահը ուղեղի կաթված է տարել: Երեքշաբթի օրը նրա վիճակն արդեն կայուն էր գնահատվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ