Ռուսաստանն ԱՄՆ-ին մեկ հարցում օգնություն է առաջարկել
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին և Իրանին օգնություն առաջարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ կառուցողական երկխոսություն ձեռք բերելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Inter Affairs-ին տված հարցազրույցում։
«Դեռ ժամանակ կա և գնացքը չի մեկնել, պետք է կրկնապատկել ջանքերը, որպեսզի ողջամիտ հիմունքներով փորձենք պայմանավորվել։ Ռուսաստանը պատրաստ է իր բարի ծառայություններն առաջարկել և՛ Վաշինգտոնին, և՛ Թեհրանին, և բոլոր նրանց, ովքեր դրանով հետաքրքրված են», - հայտարարել Է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ենթակառուցվածքներին ամերիկյան հարվածի հետևանքները կարող են աղետալի լինել ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ