Ֆրանսիայում սարսափել են Զելենսկու հայտարարություններից
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկին գլոբալ պատերազմ է հրահրում Լեհաստանի հետ համաձայնագրով, որով կարող է նախատեսվել Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռների խոցումը, հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն X-ում:
«Այսօր Վարշավայում ստորագրված անվտանգության համաձայնագիրը թույլ է տալիս լեհ զինվորականներին խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը Ուկրաինայի օդային տարածքում»,- գրել է նա:
Ֆիլիպոյի կարծիքով՝ Վարշավան այս կերպ զինված առճակատման մեջ է մտնում Մոսկվայի հետ։ Նա կոչ է արել «անհապաղ դադարեցնել այս խենթությունը»:
