Զախարովան կոշտ հայտարարություն է արել Բերբոկի մասին
Ռուսաստան
Դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը բավականաչափ պրոֆեսիոնալիզմ և գիտելիքներ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնի համար: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
Դիվանագետը նշել է, որ նախարարը բազմիցս հայտնվել է «իր իսկ ստեղծած հրեշավոր դիվանագիտական սկանդալների մեջ»: Զախարովան կարծում է, որ Բերբոկը Գերմանիայի ԱԳՆ-ն գլխավորել է պատահաբար՝ չունենալով համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «Բերբոկի կրթության մեջ ինչ-որ խառնաշփոթ կա, բացակայում է թափանցիկությունը, դժվար է հասկանալ` ինչ մասնագիտություն ունի»։
