WSJ-ը պարզել է՝ ինչ խորամանկ պլան է մշակել Թրամփը
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է առաջարկել բնական ռեսուրսների այնպիսի գործարք, որին Ուկրաինան չի համաձայնի, որպեսզի մեղադրի Վոլոդիմիր Զելենսկուն դրա ձախողման մեջ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
Պարբերականը նշում է, որ Կիևը ձգտում է չբարկացնել Թրամփին և դրա հետ մեկտեղ դիմադրել տնտեսական նոր նախագծի ստորագրման ճնշմանը, որը թույլ է տալու ԱՄՆ-ին շահույթ ստանալ ուկրաինական տնտեսական նախագծերից բնական պաշարների և ենթակառուցվածքների ոլորտում:
«Նոր նախագծի մասշտաբը որոշ վերլուծաբանների հանգեցրել է այն եզրակացության, որ Թրամփը, հնարավոր է, փորձում է գործարք ներկայացնել, որին Ուկրաինան չի կարող համաձայնել, որպեսզի Զելենսկուն մեղադրի դրա ձախողման մեջ», - ասվում է նյութում:
