Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի 

Վաղինակ Գալուստյանը վերընտրվել է ԵՕՀՊՄ քոլեջի տնօրենի պաշտոնում

Գիտություն և Մշակույթ

Օրերս Վաղինակ  Գալուստյանը վերընտրվեց ԵՕՀՊՄ քոլեջի տնօրենի պաշտոնում, շնորհավորելով նրան, ամփոփեցինք պաշտոնավարման հինգ տարին՝ հինգ հարցում, ասված է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ֆեյսբուքյան էջում։

Պաշտոնավարման տարիներին հանրահայտ մարզիկն ու տնօրենը ընդհանրություն գտա՞ն, ո՞րն էր Ձեր բացահայտումը, որ արեցիք։ 

Մարզական անցած ուղին օգնեց ինձ պաշտոնավարել և բարեխղճորեն իրականացնել ստանձնած պարտավորությունս։ Այս առումով ընդհանուր եզրեր գտանք․ մեկը լրացրեց մյուսին։ Աշխատանքը պայքար է, այն նմանեցնում եմ սպորտին, որտեղ կա նպատակ, նվիրում և հաղթանակ։ Լինելով քոլեջի շրջանավարտ, ապա աշխատակից՝ այդ տարիներին թերևս չեմ գնահատել ԵՕՀՊՄ քոլեջի ներուժը, չեմ պատկերացրել, որ կարող եմ այսքան կապվել վերջինիս ու սիրել։ Բացահայտեցի իմ մեծ սերը քոլեջի հանդեպ։ 


Ընդգծե՛ք մարզադպրոցի ձեռքբերումները։ Ո՞րն է այն սկզբունքը, որ կցանկանայիք, որ ամրապնդվեր մարզիկի ենթագիտակցության մեջ։ 

Ձեռքբերումները շատ են, բայց ուզում եմ կարևորել մի իրողություն․ տասնամյակներ շարունակ այս մարզադպրոցը հանրությանը հայտնի էր որպես գիշերօթիկ դպրոց։ Դա դրոշմ էր, որից մեզ հաջողվեց ձերբազատվել և արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռք բերել մարզաուսումնական քոլեջի համբավ։ Կարևորում եմ բարեկարգ պայմաններ, հարուստ ուսումնամարզական բազա ունենալը, ինչը նախ թույլ է տալիս մեր մարզիկների համար ստեղծել նպաստավոր միջավայր, ապա հյուրընկալել միջազգային հավաքական թիմերի, անցկացնել մրցաշարեր, կազմակերպել ուսումնամարզական ճամբարներ։

ԵՕՀՊՄ քոլեջի սանը պետք է լինի կիրթ ու կոփված․ ուսումը և սպորտը չպետք է տարանջատել։ Դրանք պետք է լինեն նույն հարթության վրա․ սա մեր ռազմավարության հենքերից մեկն է, որով ձևավորվում է հասարակության դիմագիծը։ Քոլեջի դերի կարևորության գիտակցումն է, որ պետք է ունենա յուրաքանչյուր սովորող, ինչը կնպաստի նրա մարզական և գիտակցական մակարդակի բարձրացմանը՝ հանդիսանալով կյանքի դրական ուղենիշ։ 

Հաղթանակի հիմքը պայքարն է, Ձեր սանը պատրա՞ստ է կերտել այդ հաղթանակը, և ի՞նչ է արվում նրա ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու համար։

Ունենք 700 սովորող, պարզ է՝ բոլորը չէ, որ կդառնան Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոներ, բայց կարող են լինել կիրթ, կոփված ու դաստիարակված։ Արվում է հնարավոր ամեն բան, որ մեր շրջանավարտը դառնա երկրին պիտանի մարդ, իսկ ով կունենա պայքարի ջիղ, նա կձգտի և կհասնի գիտակցված հաղթանակի։ 
Քոլեջում կազմակերպվող գրական-գեղարվեստական միջոցառումները, հանդիպումները, պատմամշակութային վայրեր այցերը նպաստում են մատաղ սերնդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։

Պարոն Գալուստյան, ավարտվեց Ձեր պաշտոնավարման առաջին շրջափուլը․ ասում են՝ ամեն ավարտ սկիզբն է մի նորի․ ի՞նչ սպասենք այդ նորից։ 

Հագեցած շրջան էր․ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից մտածել և մինչ օրս մտածում եմ քոլեջը ժամանակակից դարձնելու, նյութատեխնիկական բազայով զինելու մասին։ Ի սկզբանե ուշադրությունս կենտրոնացած է եղել շինաշխատանքների վրա․ վերանորոգվել են խաղային բաց մարզադաշտերը, ծանրամարտի մարզադահլիճը, ճաշարանը, կառուցվել է երկու բաց մարզահրապարակ, նորակառույց հյուրանոցային համալիր, ընթանում է ըմբշամարտի մարզադահլիճի հիմնանորոգումը։ 

Փուլային ընթացքում է ձյուդոյի և բռնցքամարտի մարզադահլիճների վերանորոգումը, կունենանք խաղային մարզաձևերի միջազգային չափորոշիչներին համապատասխան նորակառույց մարզադահլիճ, որը կապահովի մեծ մրցաշարեր։ Կվերանորոգվի հանրակացարանի հին մասնաշենքը, որը կհյուրընկալի օտարերկրյա 100-120 մարզիկի, իսկ միջին մասնագիտական բաժնի լսարանները կապահովվեն նոր գույքով, կունենանք գիտահետազոտական, գիտամեթոդական բժշկական կենտրոն, որտեղ մարզիկները բուժվերականգնողական փուլ կանցնեն։ Այս կառույցները կամբողջացնեն քոլեջի ողջ հմայքը, կնպաստեն նրա միջազգային ճանաչմանը, բայց որ ամենակարևորն է՝ մարզական հարուստ բազան կնպաստի մեր սաների նոր հաղթանակներին։ 
Ծավալուն աշխատանք է կատարվել և կատարվում ԵՕՀՊՄ քոլեջում, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարին, ՀԱՕԿ-ին, ինչպես նաև մարզական ՊՈԱԿ-ներին։

Ո՞րն է հաջողության գրավականը։

Կարևորում եմ ստանձնած պարտավորության գիտակցումը, առավել ևս, երբ այն ասոցացվում է մատաղ սերնդի դաստիարակության հետ։ Ուրախ եմ, որ մեր աշխատանքը հանրությանը հավատ է ներշնչում, սովորողների թվի աճն այդ մասին է խոսում, ուստի նրանց հուսախաբ անելու իրավունք չունենք։ ՀՀ մարզական ֆեդերացիաների և մարզադպրոցների դերը ևս մեծ է մեր աշխատանքում․ նրանց հետ սերտ համագործակցության շնորհիվ մենք ունենք մարզիկների աննախադեպ ներհոսք ՀՀ մարզերից։ Հանդիսանալով Հայաստանի հավաքական թիմերը սնուցող երակներից մեկը՝ քոլեջն ապահովում է մարզաշխարհի սերնդափոխությունը, որտեղ կոփվում ու մարզվում է մի սերունդ, որի նվաճումները փառք ու պատիվ են բերում և՛ քոլեջին, և՛ հայրենիքին, և՛ հայ ժողովրդին։ 

ԵՕՀՊՄ քոլեջի աշխատակազմը իմ հավաքական թիմն է, ես՝ մարզիչը, ինչպես պատրաստեմ, այնպես էլ կլինի արդյունքը, իսկ հաջողությունը մեր միասնության, թիմային աշխատանքում է։ Իրագործված յուրաքանչյուր ծրագիր համարում եմ հաղթանակ, որտեղ ներդրված է գիտակից միտք, անխոնջ նվիրում և անսահման սեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Ամենադիտված