Բաքվի «ապտակն» Ուկրաինային․ ինչ որոշում է կայացվել
Աշխարհ
Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառման համար ոչ պիտանի է հայտարարել Ուկրաինայից ներկրված 136 տոննա մսամթերքը։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում, փոխանցում է «Գազետա»–ն։
Փաստաթղթի համաձայն՝ ստուգված 170 տոննա մսամթերքից ուկրաինական ծագման 136,22 տոննան չի համապատասխանել սահմանված սանիտարական պահանջներին։
«Ապրանքների հայտնաբերված խմբաքանակները ենթակա են ոչնչացման կամ ուտիլիզացիայի՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
