Ոսկու գինը պատմական նոր ռեկորդ է սահմանել
Տնտեսություն
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում-խմբ.) ոսկու գինը պատմական նոր ռեկորդ է սահմանել՝ համաձայն առևտրային հարթակի տվյալների։
Ապրիլի 2-ի սակարկությունների ընթացքում թանկարժեք մետաղի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 1,12%-ով և հասել 3201,6 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց (31,1 գրամ):
Պատմության մեջ երբեք ոսկին այսքան թանկ չի եղել։ Ավելի ուշ՝ ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ, գինը ճշգրտվել է մինչև 3171,5 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։
