Թրամփի մաքսատորքերից անմասն չի մնացել նաև Հայաստանը
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է այսպես կոչված փոխադարձ տուրքերի չափը, որոնք սահմանել է Միացյալ Նահանգները:
ԱՄՆ-ին ապրանքներ մատակարարող բոլոր երկրների համար բազային մաքսային սակագինը կազմելու է 10%: ԵՄ-ի համար նոր մաքսատուրքերը կազմելու են 20 տոկոս, Չինաստանի համար՝ 34, Ղազախստանի համար՝ 27 տոկոս։
Մաքսատուրքերից անմասն չի մնացել նաև Հայաստանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքում բազային մաքսային սակագներն են սահմանվել Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի և Տաջիկստանի վրա:
