Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման
Իրան
Ինչպես հաղորդում է BBC–ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին, Իրանի նախագահի խորհրդական և մամլո ծառայության ղեկավար Ալի Աքբար Ջավանֆեքրը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին վիրավորելու համար։
Նրան նաև հինգ տարի ժամկետով արգելվել է զբաղվել լրագրողական գործունեությամբ։ Սակայն իրանական «Fars» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտնի չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանքով է Ջավանֆեքրը դատապարտվել։
Սակայն ըստ BBC–ի՝ այս ձերբակալությունը կարելի է դիտարկել Ահմադինեջադի և նրա հակառակորդների միջև մարտին կայանալիք Իրանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լարված պայքարի կոնտեքստում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ