Մեր տարածաշրջանը չի կարող դիմանա հերթական էսկալացիային․ ՀՀ–ում Իրանի դեսպան
Արտաքին Քաղաքական
Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին ասել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած ցանկացած ձևաչափի՝ խաղաղության հաստատման և համաձայնագրի ստորագրման համար։
Նրա կարծիքով, այս առումով «3+3»-ը լավ ձեւաչափ է, որի օգնությամբ կարելի է պայմանագիր կնքել։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածություն կցուցաբերեն և կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել։
«Մեր տարածաշրջանը չի կարող դիմանա հերթական էսկալացիային: Մենք հույս ունենք, որ բոլոր կողմերը հավատարիմ կմնան խաղաղության սկզբունքներին: Մենք կապ ենք պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,– ասել է դեսպանը:
