Եվրոպական երկրները կխստացնեն պատժամիջոցները Իրանի նկատմամբ
Աշխարհ
«Եվրոպական երկրները կխստացնեն պատժամիջոցները Իրանի նկատմամբ», – այսօր հայտարարել է Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղարը։
Սակայն նա նշել է, որ արևմուտքը ռազմական գործողությունների չի պատրաստվում դիմել:
Ուիլյամ Հագը Sky News-ին հայտնել է, որ համոզված է՝ Եվրամիությունը այս ամիս նոր և խիստ պատժամիջոցներ կկիրառի Թեհրանի նավթի բազաների նկատմամբ: ԵՄ-ն կփորձի խաղաղ ճանապարհով Իրանին հորդորել՝ ետ կանգնել միջուկային զենք ստեղծելու մտքից:
Սակայն Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում, բայց Արևմուտքը և այլ երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ