ԱՄՆ այցելած ՌԴ պաշտոնյան գնահատել Է Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքը
Ռուսաստան
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում «որոշակի առաջընթաց» կա։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
«Արդեն որոշակի առաջընթաց կա։ Ինչպես ես ասել եմ, մենք համաձայնության ենք եկել Էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերաբերյալ հրադադարի մասին։ Ինչպես նաև առաջընթաց է արձանագրվել վստահության ամրապնդման որոշ միջոցառումներում», - նշել է նա։
