Բաքուն Հայաստանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջել
Արտաքին Քաղաքական
Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։
Այս մասին Envoy ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, փոխանցում է Report-ը։
«Չնայած միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատված տարածքների միայն մի փոքր մասը և եղել են միայն 25 տոկոսով ճշգրիտ: Վերջին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներով չընդգրկված տարածքներում»,- ասել է Հաջիզադեն։
