Թրամփն ուշի ուշով հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը, փոխանցում է JPost-ը:
Ելույթ ունենալով Բաքվում էներգետիկ միջոցառման ժամանակ՝ Ջեյքոբսը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը «անվտանգության եւ բարգավաճման նոր դարաշրջան» է բացելու Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:
