Ամերիկյան կղզու բնակիչները սկսել են նախապատրաստվել Ռուսաստանի հարձակմանը․ Economist
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Ալյասկա նահանգի Կրուզենշթերն կղզու բնակիչները խուճապի մեջ են։ Բնակչության մի մասը ռուսերեն է սովորում՝ նախապատրաստվելով Ռուսաստանի կողմից տարածքի «գրավմանը»։ Այս մասին հայտնել է կղզի այցելած լրագրողը, գրում է Economist ամսագիրը։
«Կղզու որոշ բնակիչներ ռուսերեն են սովորում՝ պատրաստվելով նրան, որ Ռուսաստանը գրավելու է կղզին», - նշվում է նյութում։
Կղզու բնակչության մեկ այլ հատվածը կասկածանքով է վերաբերվում ռուսերեն սովորողներին։ Հոդվածի հեղինակը հայտնել է, որ տեղի բնակիչները զայրացել են, երբ ինքը փորձել է ռադիոյով ռուսական երաժշտություն լսել։ Կրուզենշթեռնի բնակիչներից մեկն անգամ որոշել է, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը փորձել է կապ հաստատել ռուսների հետ, և սպառնացել է այդ մասին հայտնել ամերիկացի զինվորականներին։
