The Washington Post. Օբաման իր նախընտրական արշավին նոր թափ է հաղորդում
ԱՄՆ
Վերջին ամիսներիին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է նախագահական ընտրությունների իր քարոզարշավը և սկսել է ավտոբուսային շրջագայությունները ԱՄՆ նահանգներով։ ԱՄՆ մի շարք վերլուծաբանների կարծիքով Օբամայի քարոզարշավի մեկնարկի շուտ տալը պայմանավորված է իր ցածր վարկանիշով և նրա թիմը մտահոգություններ ունի, որ նախընտրական պայքարի մեկնարկը շուտ տալով կկարողանա մարդկանց գրավել Օբամայի կողմը։ Նախագահ Օբաման իր նահանգային այցերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ինքը չի հրաժարվելու 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների պայքարից և ամեն ինչ անելու է ամերիկացիների վստահությունը շահելու համար։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ սենատը արգելափակել էր Օբամայի կողմից առաջարկված 447մլրդ դոլար արժողությամբ սոցիալական ռեֆորմների ծրագիրը, սակայն նախագահը խոստացել էր շարունակել առաջ տանել իր այդ ծրագիրը այնքան ժամանակ մինչև սենատը այն կընդունի։ Հանրապետականները Օբամայի սոցիալական ռեֆորմների մասին սենատին ներկայացրած փաթեթի մերժումը պայմանավորում են, որ այն կդանդաղեցնի ներդրումների և գործարարության աճին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)