ԱՄՆ ռազմական ուժերի բարձրաստիճան հրամանատարը կայցելի Իսրայել
Աշխարհ
Իսրայելի պաշտոնյաները հայտնում են, որ ԱՄՆ ռազմական ուժերի բարձրաստիճան հրամանատարն այս շաբաթ իր առաջին այցելությունն է կատարելու Իսրայել:
Associated Press-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը գեներալ Մարթին Դեմփսին կայցելի Իսրայել: Այցելության նպատակը հավանաբար Ամերիկայի անհանգստությունն է՝ կապված Իսրայելի՝ Իրանի վրա հնարավոր հարձակման հետ:
Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր հաստատել է ամերիկացի գեներալի այցի մասին տեղեկությունները: Մանրամասների մասին չի տեղեկացվել, բայց, ամենայն հավանականությամբ, Իրանը կլինի օրակարգի հիմնական հարցը:
ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը անհանգստացած է, որ Իրանի միջուկային ծրագրի պատճառով Իսրայելը կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ